ՀՀ Տարածքային կառավարման ՀՅԴ-ական նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հարցին, թե՝ նորից հայտնվեց կառավարությունում՝ պատասխանեց: «Շնորհակալություն, «հայտնվել» բառը շատ տեղին չէր: Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի կարողանամ այն բազմաթիվ հարցերը, որոնք կան, բազմաթիվ դժվարությունները, որ այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- ասաց Լոքյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը մարզպետների հետ, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ինչպես է աշխատելու, Լոքյանն ասաց, խնդիր չի տեսնում: