Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնա» տեղափոխվելու պատճառների մասին։
«Միշտ երազել եմ «Բարսելոնայում» խաղալու մասին, և իմ երազանքն իրականություն դարձավ։ Չեմպիոնների լիգայում հաղթանակը՝ «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխվելու պատճառներից մեկն է։
Կատալոնական ակումբը միշտ հաղթողի հավակնորդների թվում է։ Այն բոլոր ակումբները, որտեղ նախկինում հանդես եմ եկել, եվրոպական լուրջ տիտղոսներ նվաճելու հնարավորություն առանձնապես չեն ունեցել, միայն կարող էին պայքարել ներքին առաջնության չեմպիոնության կամ գավաթի համար», — Սուարեսի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։