տուն Սպորտ Լիվերպուլը 300 միլիոն ֆունտի գովազդային պայմանագիր է կնքել

Լիվերպուլը 300 միլիոն ֆունտի գովազդային պայմանագիր է կնքել

80
0

3950842

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբն իր պատմության մեջ աննախադեպ պայմանագիր է կնքել New Balance հովանավոր ընկերության հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

2012թ.-ին մերսիսայդցիները 6 տարվա պայմանագիր էին կնքել Warrior Sports ընկերության հետ, որը պետք է New Balance-ի մակնշումով մարզագույք մատակարարեր: Սակայն 2015/16 մրցաշրջանից ընկերությունն ինքն է իրականացնելու «Լիվերպուլի» սպասարկումը:

Բրիտանական ԶԼՄ-ները գործարքը գնահատում են 300 միլիոն ֆունտ: Համեմատության համար նշենք, որ «կարմիրների» և Warrior Sports-ի պայմանագիրը կիսով չափ քիչ արժեր:

Հավելենք, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլը» 38 միավորով ընթանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում: