տուն Քաղաքական Միջազգային Լիտվայում բանակային պարտադիր զորակոչ են մտցրել

Լիտվայում բանակային պարտադիր զորակոչ են մտցրել

82
0

litva banakԼիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն օրենք է ստորագրել զինվորական պարտադիր ծառայության մասին: Այդ մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:

«Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն օրենք է ստորագրել, որը բանակային պարտադիր ծառայության զորակոչ կապահովի: Այն նաեւ նախատեսում է ռազմական խառը մոդելի ստեղծում», — ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահը տվյալ օրինագիծը համաձայնեցրել է Պաշտպանության պետական խորհրդի հետ (ВМТ):

Նախագահը որոշել է, որ ամեն տարի պարտադիր զինվորական ծառայության պետք է զորակոչվի 3,5-ից 4 հազար մարդ, նշում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հայտնում է Gazeta-ն: