Լիտվայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների ցուցակը, ըստ որի՝ ավելի քան 2,5 մլն քաղաքացի է պատրաստվում մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Լիտվայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Նախնական քվեարկությունը կմեկնարկի չորեքշաբթի: