տուն Լուրեր Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

108
0

Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին թվիթերյան իր միկրոբոլգում տեղեկացրել է Լիտվիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Համաձայնագրին կողմ է քվեարկել 89, ձեռնպահ մեկ պատգամավոր: Դեմ քվեարկող չի եղել:

Հիշեցնենք, որ էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս  համաձայնագիրը։