Մոտ մեկ շաբաթ Լիբիայում գտնվող ամերիկյան հատուկջոկատայինների խումբը լքել է երկիրը` կատարելով իշխանությունների պահանջը, հաղորդում է The Guardian-ը:
«Ամերիկացի զինծառայողները Լիբիա են ժամանել դեկտեմբերի 14-ին` զարգացնելու և խորացնելու կապերը Լիբիայի բանակի հետ: Սակայն տեղական անվտանգության ուժերի ներկայացուցիչները նրանց խնդրել են հեռանալ: Հակամարտությունից խուսափելու համար նրանք հեռացել են, միջադեպեր չկան»,- հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչը: