տուն Քաղաքական Միջազգային Լիբիայի ափերի մոտ 1800 փախստական է փրկվել

Լիբիայի ափերի մոտ 1800 փախստական է փրկվել

126
0

mediterranean-refugee-boat_h

Լիբիայի ափերի մոտ  նավարկող իտալական, բրիտանական և իռլանդական նավերի շնորհիվ փրկվել  է ավելի քան 1800 փախստական, հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով իտալական  առափնյա պահակախմբին:

6 փրկարարական գործողությունների արդյունքում ափ է տեղափսխվել 1830 մարդ, որոնք տեղավորվել էին 6 նավակների մեջ:

Հատկանշական է, որ հոկտեմբերի 7-ից տարածաշրջանում գտնվող Եվրամիության նավերը մաքսանենգների դեմ պայքարում նոր իրավունքներ ձեռք կբերեն, որոնք թույլ կտան առգրավել այն նավերը, որոնք կարող են փախստականների տեղափոխման համար օգտագործվել: