տուն Քաղաքական Միջազգային Լիբանանյան «Հըզբոլլահը» և սիրիական բանակը հունիսի 8-ին համատեղ առաջընթաց են գրանցել Ջուրուդ...

Լիբանանյան «Հըզբոլլահը» և սիրիական բանակը հունիսի 8-ին համատեղ առաջընթաց են գրանցել Ջուրուդ Արսալի շրջանում

94
0

Siria2Լիբանանյան «Հըզբոլլահը» և սիրիական բանակը հունիսի 8-ին համատեղ առաջընթաց են գրանցել Ջուրուդ Արսալի շրջանում` վերահսկողություն հաստատելով Թուրքմեն և Ալ Կասիր հովիտների վրա: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, զինված խմբավորումների դեմ պայքար սկսելուց ի վեր, ընդհանուր առմամբ, Կալամունի շրջանում և Լիբանանի լեռնաշղթայի տարածքում 512 քառ. կմ տարածք է ազատագրվել ընդհանուր 800 քառ. կմ այն տարածքից, որը գրավել էին «Ջաբհա ան Նուսրա»-ն և «Իսլամական պետությունը»:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում ամբողջովին ազատագրել է Ալ Համրա-Ալ Կասիր անցումը, որը կապում էր սիրիական Կալամունի շրջանի Ֆլիտա գյուղաքաղաքը լիբանանյան Արսալ գյուղաքաղաքի հետ: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել ու վիրավորվել: Ալ Համրա-Ալ Կասիր անցումը կարևոր նշանակություն ուներ խմբավորման տարածման համար:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Վերջին շրջանում բանակը «Հըզբոլլահի» հետ զգալի հաջողությունների է հասել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում: