տուն Քաղաքական Միջազգային Լիբանանում նախագահական ընտրությունը կրկին չի կայացե

Լիբանանում նախագահական ընտրությունը կրկին չի կայացե

82
0

libԼիբանանի նախագահական ընտրությունը կրկին չի կայացել, քանի որ բավարար քվորում չի եղել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին` ավելացնելով, որ ընտրությունը հետաձգվել է մինչև հունիսի 24-ը:

Ընտրության կայացման համար անհրաժետ է Լիբանանի խորհրդարանի 126 պատգամավորներից 86-ի ներկայությունը:

Նախագահի պաշտոնը թափուր է 2014թ.-ի մայիսի 25-ից՝ նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո:

Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում ընտրվելուն դեմ են հատկապես   սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների նախորդ փուլը կայացել է ապրիլի 30-ին: