տուն Լուրեր ԼՂՀ-ում դատ անցկացնելն օրինական է. Լարիսա Ալավերդյան

ԼՂՀ-ում դատ անցկացնելն օրինական է. Լարիսա Ալավերդյան

158
0

Larisa-Alaverdyan_24

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսեց օրերս Ստեփանակերտում սկսած դիվերսանտների դատավարությունից:

Զարմանալիորեն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից ոչ մեկ չի մասնակցում դատավարությանը: Պետք է ասեմ, որ լրագրողները, որոնք եկել էին Ստեփանակերտ, պետք է մաքսիմում ուշադիր լինեն:Նախ ցավակցում եմ սպանվածների հարազատներին: Զոհվածների հարազատները պահանջել էին ապահովել իրենց ներկայությունը դատարանում: Բացարձակապես չեմ ընդունում այն հարցը, թե արդյոք օրինական է ԼՂՀ-ում դատ անելը:Մենք ունենք աշխարհում բազմաթիվ չճանաչված երկրներ:Պատկերացնում եք իրավապահ մարմիններ չունենային ինչ քաոս կսկսվեր:Այս դեպքում դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան:
Մենք պետք է ոչ թե ապացուցենք որևէ մեկին, որ հումանիտար սկզբունքները պահում ենք, այլ դա մեր կենսակերպն է: Ադրբեջանական ԶԼՄներում հայտնվել է մի լուր, իբրև թարգմանիչներ չեն տրամադրվել ամբաստանյալներին, սակայն ես խոսել եմ նրանց հետ և նրանք ասել են, որ բավական տիրապետում են ռուսերենին: