Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:
Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 (“Գրադ”) տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:
Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ “հակահարձակողական գործողություններ” և “ազատագրված տարածքների ամրապնդում” եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:
ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:
Թեմային առնչվող նյութերը` ստորև
Ինչ իրավիճակ է Մարտակերտում. նոր մանրամասներ
Ադրբեջանը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա. ԼՂՀ ՊԲ
ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ. հայկական կողմը վիրավորներն ունի
Հակառակորդը վերսկսել է հրետակոծումը. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել
Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ
Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորը դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է իր կորուստների մասին
Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները (լուսանկարներ)
Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ