տուն Լուրեր ԼՂՀ իշխանությունները պատրաստ են Հասանովի դին Ադրբեջանին հանձնել

ԼՂՀ իշխանությունները պատրաստ են Հասանովի դին Ադրբեջանին հանձնել

135
0

0ea17ccb2d8ecbf42096425ef0e63d95-472x265

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն։

Քանի որ անձի ինքնությունն արդեն պարզվել է և նա Ադրբեջանի քաղաքացի Հ.Հասանովն է՝ ԼՂՀ իշխանությունները միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում Հասանովի դին Ադրբեջանին հանձնել: