Ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել կործանված ուղղաթիռի տարածքը,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Վերջինը նաև տեղեկացրեց, որ իրենք երեկ դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ակնկալում են այդ միջազգային կազմակերպության օգնությունը` կործանված ուղղաթիռին մոտենալու հարցում: Դավիթ Բաբայանն ասաց, որ ԿԽՄԿ-ից դեռևս պատասխան չեն ստացել:
«Քանի որ մենք չունենք ապացույցներ ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ, ոչինչ հայտարարել չենք կարող: Ադրբեջանական պրոպագանդային չենք հավատում. իրենք նշել են, որ մահացել են, բայց մենք չգիտենք»,- ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի ողջ լինելու մասին տեղեկությունները մեկնաբանեց Դավիթ Բաբայանը: