Այս պահին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Առայժմ հայտնի չէ, թե քանի հոգի են տեղափոխվում Երեւան, եւ ինչ վիճակում են նրանք: Շուշան Հունանյանն ասաց, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն մի փոքր ուշ: