տուն Արցախ ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի. լատվիացի պատգամավոր

ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի. լատվիացի պատգամավոր

129
0

147949_src

«Իմ այցը Հայաստան եւ ԼՂՀ մասնավոր, ճանաչողական բնույթ էր կրում։ Ես այնտեղ եմ գնացել, որպես Լատվիայի պաշտոնական ներկայացուցիչ։ Այդ պատճառով ես միայն կարող եմ կրկնել Ադրբեջանում Լատվիայի դեսպան Յուրիս Մակլակովսի խոսքերը, որ ԼՂՀ հակամարտության շուրջ խնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով՝  միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորության ներքո»,-  այսպես է haqqin.az-ի լրագրողին պարզաբանել իր այցը   Հայաստան եւ Արցախ Լատվիայի սեյմի  պատգամավոր Սերգեյ Պոտապկինը։

«Ես ուղղակի ցանկանում էի ծանոթանալ հակամարտության այս շրջանում Ղարաբաղում ապրող մարդկանց կյանքին։ Նախկինի նման համարում եմ, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, միջազգային հանրությունը պետք է կրակի դադարեցման կոչ անի հակամարտող  ըողմերին, որպեսզի չկրկնվի այն, ինչ կատարվեց ապրիլի սկզբին»,- ասել է պատգամավորը։