Վատիկանը կարծում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է լուծեն ԼՂՀ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով:
«ԼՂՀ հակամարտության լուծումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ: Այն պետք է որոշեն քաղաքական գործիչները»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Ֆեկետը:
Նա ընդգծել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատարիմ է հակամարտության խաղաղ միջոցներով լուծմանը:
«Հռոմի պապը կարծում է, որ պատերազմը կարող է բռնության նոր ալիք բարձրացնել»,-ասել է Վ. Ֆակետեն:
Նա ընդգծել է ԼՂՀ-ի հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է դիվանագիտական հնարավորություններ փնտրել: