տուն Լուրեր ԼՂՀ-ը ներկայացվել է Դենվերի փառատոնին

ԼՂՀ-ը ներկայացվել է Դենվերի փառատոնին

72
0

arcaxԿոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։

Հոկտեմբերի 4-ին կայացած միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային եւ Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

ԼՂՀ-ն եւս ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, ինչպես նաեւ հայկական հրուշակեղեն: Տաղավարի կազմակերպիչները այցելուներին են ներկայացրել Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:

Արցախի մասնակցությանը աջակցել են Հայ Դատի ԱՄՆ Արեւմտյան ափի Կոլորադոյի գրասենյակը, «SOAR» եւ «Ամերիկացիները Արցախին» կազմակերպությունները, մասնավորապես վերջինիս ակտիվիստ Կարինա Թոմփսոնը: