տուն Լուրեր ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է խորհրդարանում փորձուսուցում անցնող ուսանողների

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է խորհրդարանում փորձուսուցում անցնող ուսանողների

141
0

003

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել է խորհրդարանում փորձուսուցում անցնող Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունը։

Աշոտ Ղուլյանն ապագա քաղաքագետների ու իրավագետների ուշադրությանն է ներկայացրել օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին և դրանց շրջանակում Ազգային ժողովի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող հարցերը:

Խորհրդարանի նախագահն ընդգծել է ուսումնառության ընթացքում զարգացման ժամանակակից միտումներին հետևելու, օտար լեզուների տիրապետելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին լիարժեք տեղեկատվությանը տիրապետելու և ճիշտ ներկայացնելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է ուսանողների հարցերին և շնորհավորել նրանց՝ գալիք Վերածննդի օրվա առթիվ։