տուն Արցախ ԼՂ-ում իրավիճակը հեռու է կայուն լինելուց. Պեսկով

ԼՂ-ում իրավիճակը հեռու է կայուն լինելուց. Պեսկով

126
0

a7f4869389c84c440e07ab99e8d5379f__660x

Կրեմլում ափսոսում են, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների պատճառով բազմամյա հակամարտության կարգավորման գործընթացում հետընթաց է տեղի  ունեցել, LifeNews-ի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մինչև թեժ բախումները դրական քայլեր էին արվել հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ հիմա, ցավոք, հետընթաց  է տեղի ունեցել»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը լավ և գործընկերային հարաբերություններ ունի Երևանի ու Բաքվի հետ և այդ հարաբերություններն օգտագործում է հակամարտությունը կարգավորելու համար:

«Անշուշտ, իրավիճակը շատ հեռու է կայուն լինելուց, հետևաբար, անհնար է կանգ առնել ձեռք բերվածի վրա, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- եզրափակել է Վ. Պուտինի մամուլի քարտուղարը: