«ԼՂ պատերազմը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա հայտարարեց, որ իր պաշտոնակցի հետ քննարկեցին իրավիճակը ԼՂ-ում, իսկ երեկոյան այն կքննարկեն նաև Սերժ Սարգայանի հետ: Նրա խոսքով, իրավիճակը ծայրահեղ անհանգստություն է առաջացնում: «Հույս ունենք, որ կպահպանվի 1994թ. կնքված հրադադարի ռեժիմը, կամրապնդվի և կվերսկսվի քաղաքական գործընթացը, որպեսզի դիվանագետները զբաղվեն կարգավորմամբ, այլ ոչ զինվորները և մարդիկ մահանան: ՌԴ-ն պատրաստ է ՄԽ կազմում միջնորդական առաքելություն իրականացնել՝ օգտագործելով իր ազդեցությունը: Ամենակարևորը բացառել տաք փուլի բռնկումը, դա ողբերգական հետևանքներ կունենա տարածաշրանի համար»,- ասաց Մեդվեդևը: Նշենք, որ ՌԴ վարչապետի անվանգության աշխատակիցների բիրտ պահվածքի պատճառով լրագրողների բոլոր հարցերը մնացին անպատասխան, սակայն վարչապետը լսեց հարցեր, որոնք վերաբերում էին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին: