տուն Արցախ ԼՂ հարցում կծավալվեն քննարկումներ` լուրջ որոշումներ ընդունելու համար. Իրանի ԱԳՆ

ԼՂ հարցում կծավալվեն քննարկումներ` լուրջ որոշումներ ընդունելու համար. Իրանի ԱԳՆ

141
0

regnum_picture_14600241441084989_big

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` բանակցությունների միջոցով, «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը՝  Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսային բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ:

«Կարծում եմ, որ այսուհետ քննարկումներ կծավալվեն` լուրջ որոշումներ ընդունելու համար»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը: