տուն Լուրեր «ԼՂ հարցում դիրքորոշմանս համար կոշտ քննադատության եմ ենթարկվել հայկական կողմից». ԵԽԽՎ նախագահ

«ԼՂ հարցում դիրքորոշմանս համար կոշտ քննադատության եմ ենթարկվել հայկական կողմից». ԵԽԽՎ նախագահ

88
0

dd5dbcd42ede019a7a9df1ea45576d67

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը և ընդհանրապես բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը՝ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

«ԵԽԽՎ-ի և անձամբ իմ դիրքորոշումն այն է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը և ընդհանրապես, բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ դիրքորոշման համար ես կոշտ քննադատության եմ ենթարկվել հայկական կողմից և անգամ որոշ խորհրդարանականների կողմից, ովքեր կոպիտ են արտահայտվել իմ հասցեին: Սակայն այդ ամենն ինձ համար որևէ նշանակություն չունի»- ասել է ԵԽԽՎ նախագահը: