տուն Լուրեր ԼՂ հարցով ՌԴ նախագահի և վարչապետի գործողությունները համաձայնեցված են. Պեսկով

ԼՂ հարցով ՌԴ նախագահի և վարչապետի գործողությունները համաձայնեցված են. Պեսկով

166
0

961159628

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողություններն ամբողջությամբ համաձայնեցված են: Интерфакс-ի փոխանցմամբ` դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Բնականաբար, տեղի է ունենում համաձայնեցում` հաշվի առնելով ՌԴ նախագահի զրույցների արդյունքներն Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ»,- նշել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք պետության ղեկավարը որևէ հանձնարարական տվել է վարչապետին Երևան և Բաքու կատարելիք այցերից առաջ:

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Հաջորդ օրը` ապրիլի 8-ին Մեդվեդևը կմեկնի Ադրբեջան: