Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրա կարգավորման համար կարևոր են բանակցությունները. այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար չափազանց կարևոր են խաղաղ բանակցությունները: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ կողմերը համախմբվեն և միասին աշխատեն հակամարտության խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ»,- Սեկուտայի խոսքը մեջբերել է ադրբեջանական Trend գործակալությունը:
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի աջակցի կողմերին միասին գտնելու հակամարտության խաղաղ լուծում:
«Մենք պետք է օգնենք կողմերին առաջ շարժվելու»,- ասել է Սեկուտան: