Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեխանիզմներն ու ձևաչափերն արդեն գոյություն ունեն, որևէ նոր բան ստեղծելը հիմա վտանգավոր է, պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, որը ստեղծվել է վերջին 20 տարիների ընթացքում, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Այդ հակամարտությունը, ցավոք, ձգվում է 1994թ.-ից ի վեր: Արդեն կան և՛ մեխանիզմներ, և՛ ձևաչափեր, և՛ առաջարկներ, և՛ խումբ, որը զբաղվում է այդ հարցով: Հիմա ամենակարևորն այն է, որ բոլորը, ինչ մենք մշակել ենք վերջին տարիներին, օգտագործվեն առավելագույնս»,- ասել է Մեդվեդևն՝ ընդգծելով, որ նոր մեխանիզմներ մշակելը կրկնակի վտանգավոր է, քանի որ այդպես կաթվածահար կլինի կարգավորման ամբողջ աշխատանքը: