տուն Արցախ ԼՂ հակամարտության կարգավորման հղկված, փայլեցված տարբերակ կա. Ռիչարդ Հոգլանդ

ԼՂ հակամարտության կարգավորման հղկված, փայլեցված տարբերակ կա. Ռիչարդ Հոգլանդ

110
0

Richard

«Ես ձեզ կարող եմ ներկայացնել շրջանառվող պլանի մանրամասները, որը դուք նշում եք «Լավրովյան» պլան: Մենք այդ հասկացությունը չենք օգտագործում, կա պլան, որը շրջանառվում է, երեք մասից է բաղկացած, բայց ինձ համար տեղին չէ, որ ես մանրամասներ ներկայացնեմ: Պետք է կողմերն առանձին հարցերի շուրջ աշխատեն: Դիվանագիտության մեջ դա նման է թղթախաղ խաղալու, բոլոր խաղաքարտերը միանգամից չեն բացվում: Երբ ինչ-որ պլան կա, ինչ-որ մի մաս կարող է փոփոխությունների կարիք ունենալ, մենք նախապես բոլոր մանրամասների մասին չենք խոսում»,- այս մասին այսօր լրագրողների հետ երեւանյան հանդիպմանը անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Ամերիկացի համանախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «հղկված, փայլեցված տարբերակ կա»:

«ԱԳՆ-ները կաշխատեն, որից հետո երբ լինեն ճիշտ պայմաններ, երկու նախագահները նստեն եւ խոսեն, իրենք  էլ կարող են անհամաձայնության տեղիք տվող հարցերին անդրադառնալ եւ հասնել նրան, որ բոլոր կողմերը կարող են շահող դուրս գալ: Մենք չենք ասում դա Լավրովի պլան, մենք գիտենք դա որտեղից է եկել, բայց մենք ասում ենք՝ պլան-առաջարկ դիվանագիտական սեղանին:

Տարիների ընթացքում տարբեր պլաններ են եղել, այն, ինչ այժմ սեղանին է գտնվում, տարբեր պլանների հղկված, փայլեցված մի տարբերակ է: Արդյոք կրկնօրինա՞կ է՝ ո՛չ: Սա նոր ուղիներ, նոր լուծումներ է դիտարկում, որը կարող է ընդունելի լինել հակամարտող կողմերի համար»,- հայտարարեց Ռիչարդ Հոգլանդը:

Հիշեցնենք՝ Երևանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։