Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Հանրապետության օրվա» կապակցությամբ:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինան այդ հարցում ունի «հետևողական և վճռորոշ դիրքորոշում»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններում` հիմք ընդունելով նրա ինքնիշխանության և և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը: Մեր երկիրը նույնպես բարձր է գնահատում Ադրբեջանական Հանրապետության աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Պորոշենկոն` վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև «ռազմավարական գործընկերությունն» ավելի կզարգանա: