տուն Լուրեր ԼՂ հակամարտության հարցում բռնություններն անընդունելի են և չեն կարող հարցի լուծում համարվել․...

ԼՂ հակամարտության հարցում բռնություններն անընդունելի են և չեն կարող հարցի լուծում համարվել․ ԵԽԽՎ նախագահ

95
0

2214_exxv-naxagahy-galis-e-hayastan_M

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը:

«Այս պահին ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, և այդ համատեքստում, բռնություններն անընդունելի են և չեն կարող հարցի լուծում համարվել»,- ասել է Բրասերը:

Նա ընդգծել է, որ ոմանք իրենց հորդորում են չխառնվել բանակցային գործընթացին` հիշեցնելով, որ հակամարտող կողմերը ԵԽԽՎ անդամ պետություններ են:

«Մենք պետք է հարցի լուծումը գտնենք երկխոսության միջոցով: Մենք ԵԽԽՎ դահլիճում տեսնում ենք երկու երկրների միջև առկա լարվածությունը, որը հարկավոր է թուլացնել, նվազագույնը` գտնել խնդրի կարգավորման ուղին, քանի որ այդ ամենի հետևանքով առաջին հերթին տուժում է տարածաշրջանի ժողովուրդը: Այդ մարդիկ ևս Եվրոպայի խորհրդի անդամ են, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն»,- նշել է Բրասերը: