տուն Քաղաքական Միջազգային LG-ն Firefox OS օպերացիոն համակարգով թափանցիկ խելախոս է ներկայացրել

LG-ն Firefox OS օպերացիոն համակարգով թափանցիկ խելախոս է ներկայացրել

63
0

1552753

Ճապոնական բջջային կապի au by KDDI օպերատորը մամլո ասուլիս է անցկացրել, որը նվիրված էր Firefox OS օպերացիոն համակարգին: Դրա ընթացքում ներկայացվել է նաև Fx0 խելախոսը (արտադրողի դասակարգմամբ՝ LGL25): Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Խելախոսն անսովոր արտաքին ունի. նրա արտաքին լուծումներն արված են սնամեջ ոսկեգույն-թափանցիկ պլաստիկից: Ստեղծողների մտահղացմամբ՝ այս նյութը խորհրդանշում է Firefox OS-ի թափանցիկությունը:

Սարքի վրա աշխատել է ժամանակակից ամենահաայտնի դիզայներներից մեկը՝ Տոկյուջին Յոշիոկան, ում 2004թ.-ին ստեղծած հեռախոսն այժմ գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստ թանգարանում: Յոշիոկան որպես հիմք է ընդունել LGG3-ի կորպուսը:

Նոր խելախոսը շուկա կմտնի դեկտեմբերի 25-ից: Դրա արժեքը կկազմի շուրջ 420 դոլար: