տուն Լուրեր Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը «ճղճիմ գործարք» է որակում

Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը «ճղճիմ գործարք» է որակում

119
0

Levon

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակացությունը միտված չէ երկրի տնտեսական, քաղաքական վիճակի կայունացմանը,  դա ճղճիմ, շահադիտական գործարք է, այսօր խորհրդարանում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակացության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Նրանք ցանկանում եմ այդ ճղճիմ գործարքին տալ մի քիչ վեհ տեսք, իբրև թե այդ ամենն արվում է ժողովրդավարացման, գաղափարների և կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սակայն նման խոստումներ են տալիս այն ուժերը, որոնք արդեն իսկ մի քանի անգամ խախտել են և ցույց են տվել, որ ամենակոռումպացված և ամենաչժողովրդավարական ուժերն են ՀՀ պատմության մեջ»,- ասաց Զուրաբյանը:

Նա լուրջ չի համարում նաև հուշագրի այն կետը, թե ի վերջո, բիզնեսը կանջատվի իշխանությունից: Նրա գնահատմամբ, Դաշնակցությունն այն ուժը չէ, որ կարողանա նման փոփոխություն անել:

«Ինչի՞ դաշնակցությունը բիզնեսով չի զբաղվում, այսինքն՝ մենք չգիտենք՝ ի՞նչ բիզնեսներ են հովանավորում, չգիտենք՝ ինչո՞վ են նրանք զբաղված: Երկու ուժերի մոտեցումների մեջ այս հարցում ես տարբերություն չեմ տեսնում, քանի որ ասվածն ընդամենը ֆրազաներ են և եթե խոհրդարանի 70 տոկոսը խախտում է սահամադրությունը, ապա զարմանալի չէ, որ Դաշնակացությունը Աահմանադրություն խախտող իշխանության հետ կարող է մտնել կոալիցիայի մեջ»,-ընդգծեց նա:

Լրագրողի հարցին` ՀԱԿ-ը չէ՞ր նկատում ՀՅԴ-ի ով լինելը, երբ քառյակի մեջ էր մտնում, Զուրաբյանն ասաց. «Մենք նրանց հետ ընտրական դաշինք և կոալիցիա չենք կազմել, մենք պարզապես ստորագրել ենք նույն պահանաջների տակ: Օրինակ՝ կար կոնկրետ ապամենաշնորհացման պահանջ, որը մենք ներկայացրել էին ԱԺ և եթե դրա տակ կարողանում էինք շատ ստորագրություն հավաքել, ապա կներկայացնենք ԱԺ: Թող հիմա իրենք փորձեն նման մի բան ներկայացնել, թող ՀՅԴ-ն հակամենաշնորհային մի օրենք անցկացնի, դա հնարավո՞ր է: Ես վսհատ եմ , որ ոչ, քանի որ դրանով կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: