տուն Լուրեր Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության ոլորտի կանանց աշխատանքով է պայմանավորում երկրի ապագան

Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության ոլորտի կանանց աշխատանքով է պայմանավորում երկրի ապագան

94
0

levonՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորական խոսք է հղել Մարտի 8-ի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Լևոն Մկրտչյանն իր շնորհավորական խոսքում նշել է.

«Սիրելի’ կանայք,

Ընդունեք իմ  շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց: Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման  առաքելությունը, որը կատարում եք հայ  կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ: Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր ազգային իղձերի իրականացման գործում երիտասարդ սերնդի պատրաստակամությունն ու նվիրումը:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում երջանկություն,  առողջություն ու բարօրություն»: