Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն այսօր չի կարողացել քննել հայազգի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործը, որի համաձայն վերջինս դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար է ստացել, հաղորդում է TASS-ը:
Դատական նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 9-ին՝ ամբաստանյալի դատարան չներկայանալու պատճառով։
Նշվում է, որ Հայրապետյանը առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է, այդ իսկ պատճառով չի կարողացել ներկայանալ: