Մոսկվայի Բասմաննի դատարանն օրինական է համարել գործարար Լևոն Հայրապետյանի գործով դատախազի որոշումն առ այն, որով փաստաբան Ալեքսանդր Հարությունյանին զրկել են Հայրապետյանի գործը վարելու իրավունքից։
Ըստ դատարանի՝ Լևոն Հայրապետյանն ավելի վաղ ներկայացրել էր երեք փաստաբանների ցուցակ, որոնցում Հարությունյանի անունը նշված չի եղել։
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Ռուսաստանում խոշոր քրեական գործի շրջանակներում, որով նրան մեղադրում են «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերին անօրինական տիրանալու մեջ։ Երկու օր առաջ կալանավորվել է նաև խոշորագույն «ԱՖԿ սիստեմա» ընկերության ղեկավար Եվտուշենկոն, ով նույնպես մեղադրվում է բաշքիրյան ընկերության բաժնետոմսերի բռնազավթումն օրինականացնելու մեջ։