Մոսկվայի դատարանը հետաձգել է գործարար Լևոն Հայրապետյանի բողոքի քննությունը, որով նա պահանջում է վերանայել տնային կալանքի մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով դատարանի մամուլի ծառայությանը։ Նոր նիստը կկայանա փետրվարի 11-ին։
Գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման ժամանակ փողերի լվացմանը մասնակցելու մեջ։
Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 15-ին։