Մոսկվայում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել, գրում է Tert.am-ը:
Ֆիլմում ներկայացված է նրա կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու համար Գանձասար վանքի վերականգնումը։
Ֆիլմը ներկայացնում է նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի բարեկարգման հարցում Հայրապետյանի ունեցած ներդրումը։
Մեծ բարերարի մասին պատմում է նրա եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը, ով նշում է, որ հորեղբայրը շատ կարևոր դեր է ունեցել նաև իրենց մեծ ընտանիքում՝ «ներարկելով» հայրենասիրության բարձր ոգի։
«Հայրենիքն ամենակարևորն է կյանքում, կարևոր է նույնիսկ երեխաներից, կարևոր է, միգուցե, նաև ծնողներից։ Որովհետև եթե մենք չունենանք հայրենիք, մենք չենք ունենա ո՛չ երեխաներ, ո՛չ ծնողներ»,- նրա խոսքերը փոխանցում է Գուրգենը՝ նշելով, որ հորեղբայրն, ի տարբերություն այլ հարուստների, չի վախեցել ներդրումներ անել Արցախում և իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: