տուն Լուրեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում

84
0

667

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Արոնյանը մրցաշարի 3-րդ տուրում մրցում էր Վեսելին Տոպալովի հետ: Բավականին երկար ձգված պարտիան ավարտվեց 50-րդ քայլին: Արոնյանը, ով խաղում էր սև խաղաքարերով, գերազանցեց Տոպալովին և ստիպեց անձնատուր լինել:

Սա Արոնյանի առաջին հաղթանակն է հավակնորդների մրցաշարում: Հաջորդ տուրում նա կխաղա Պետեր Սվիդլերի հետ: