ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը հունիսի 1-ի դրությամբ: Հայաստանի շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը բարձրացել է 4-րդ հորիզոնական և զիջում է միայն Մագնուս Կարլսենին, Վլադիմիր Կրամնիկին ու Ֆաբիանո Կարուանային:
100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը՝ 59-րդ հորիզոնական, Վլադիմիր Հակոբյանը՝ 65, և Սերգեյ Մովսիսյանը՝ 89: Կանանց թարմացված ցուցակում Էլինա Դանիելյանը 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 48-րդը: