Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ջիբրալթարում մասնակցում է Tradewise Chess Festival-ին: Մրցումները կսկսվեն հունվարի 23-ին և կտևեն մինչև փետրվարի 1-ը:
Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Մասնակիցները մրցավայր են մեկնել հունվարի 21-ից:
Հատկանշական է, որ փառատոնի մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Լևոն Արոնյանը:
Tradewise Chess Festival-ի գլխավոր մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով` 10 տուրով: