տուն Լուրեր Լևոն Ալթունյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Լևոն Ալթունյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

96
0

14ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  առողջապահության ոլորտում երկու հարևան երկրի համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։

Լևոն Ալթունյանն առողջապահական գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում  կարևորել է փոխհամագործակցությունն առողջ ապրելակերպի խթանման և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։

Դեսպանը նշել է, որ իր երկրի առողջապահության կազմակերպիչներին հետաքրքրում են Հայաստանում մանկական, մասնավորապես` նորածնային մահացության ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերը և դրական փորձը։

Քննարկվել են առաջիկայում փոխայցելություններին, առանձին միջոցառումների կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։

Երկուստեք կարևորվել է հարևան երկու երկրի փոխհամագործակցությունն առողջապահության ոլորտում  առավել նպատակային և արդյունավետ դարձնելը։