ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Նա աշխատանքի է եկել եւ բնականոն աշխատում է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց նախարար Լեւոն Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պաշտոնանկ կարվի, իսկ նոր նախարար կնշանակվի Արա Բաբլոյանը:
Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ Լեւոն Ալթունյանի աշխատանքային ծրագրում փոփոխություն տեղի չի ունեցել: Նա այս պահին Կառավարությունում է, վարչապետը հրավիրել է խորհրդակցություն: Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք այլ միջոցառումներ:
Նշենք, որ Արա Բաբլոյանը «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարն է և ՀՀԿ համապետական ցուցակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: