տուն Քաղաքական Միջազգային «Լեսթերը» մեկնարկեց պարտությամբ

«Լեսթերը» մեկնարկեց պարտությամբ

87
0

lesterԱնգլիայի Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ խաղաշրջանը մեկնարկեց «Հալ Սիթի»-«Լեսթեր Սիթի» խաղով։

«Քինգսթոն Քոմունիքեյշն» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում «աղվեսներն» ունեին որոշակի առավելություն, սակայն Ջեյմի Վարդիի և Ռիյադ Մարեզի հարվածները նպատակին չհասան։ Փոխարենը խաղակեսի վերջնամասում դաշտի տերերին հաջողվեց գոլ խփել․ աչքի ընկավ Ադամա Դյոմանդեն։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Ռիյադ Մարեզը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ դիպուկ իրացնելով Էլդին Յակուպովիչի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։

10 րոպե անց «Հալ Սիթին» կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ այս անգամ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Սնոդգրասը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Կլաուդիո Ռանյերիի սաների՝ գոնե ոչ-ոքի արդյունք գրանցելու ջանքերն ապարդյուն անցան։

Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Հալ Սիթի» — «Լեսթեր Սիթի»՝ 2։1
Գոլերը՝ Դյոմանդե 45+1՛, Սնոդգրաս 57՛ — Մարեզ 47՛/11-մետրանոց