Ֆրանսիական հայտնի L’Equipe պարբերականը անդրադարձել է Հայաստանի հավաքականի աստղ Հենրիխ Մխիթարյանին:
Պարբերականը ընդգծել է Մխիթարյանի փայլուն խաղն այս մրցաշրջանում և անդրադարձել է Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորթմունդի «Բորուսիայի» ադրբեջանական «Գաբալայի» հետ հանդիպմանը, որին հայ ֆուտբոլիստը կարող է ադրբեջանական կողմի արգելքների պատճառով չմասնակցել:
Մխիթարյանը ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել L’Equipe-ին:
«Անհամբերությամբ եմ սպասում Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը»,- ավելացրել է Մխիթարյանը: