տուն ժամանց Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում

Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում

111
0

44

Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո»երաժշտական խումբը մարտի 26-ին ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանի կատարմամբ:

«Իմ բանաստեղծություններում ամփոփված է իմ աշխարհը, իմ հավատամքը և իմ դիրքորոշումը … Ես համոզվածեմ, որ անկեղծ ձևով ծնված տողերը կստիպեն ունկդրին լսել ստեղծագործությունը, ծիծաղել կամ լաց լինել»,-միառիթով ասել է Լեոնիդ Ագուտինը: