տուն Լուրեր Լեոնարդո Դի Կապրիոյի «Փրկվածը» արժանացել է BAFTA-ի մրցանակին

Լեոնարդո Դի Կապրիոյի «Փրկվածը» արժանացել է BAFTA-ի մրցանակին

87
0

leonardo_dicaprio

Կինոյի և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմիան (BAFTA) տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել «Փրկվածը» ֆիլմը, հաղորդում է RIA Novosti-ն:

Ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն  և ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն նույնպես մրցանակների են արժանացել:

«Փրկվածը» հաղթել է առաջադրված 8 անվանակարգերից 5-ում` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, տղամարդու լավագույն դեր, լավագույն ձայնային ուղեկցում և լավագույն օպերատորական աշխատանք: