Հոլիվուդյան հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նշանակվել է ՄԱԿ-ի՝ կլիմայական գլոբալ խնդիրների հարցով խաղաղութան դեսպան։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մունը։
ՄԱԿ- գլխավոր քարտուղարի խոսքերով, դերասանը կմասնակցի կլիմայի վերաբերյալ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում։