Հոլիվուդյան սրտակերը իր հերթական զոհին է ընտրել: Դերասանի նոր ընկերուհին, ինչպես հավաստիացնում է NY Post–ը, 24-ամյա մոդել Ռոքսի Հորներն է:
«Նրանք երկու օր միասին են անցկացրել Լոնդոնի Chiltern Firehouse հյուրանոցում: Լեոնարդոն շատ ուշադիր էր նրա նկատմամբ»,- պատմել է լրագրողներին մոտ կանգնած աղբյուրը:
Սակայն, աղջիկը շտապել է իր Twitter –ում մի գրություն թողնել, որով վստահեցնում է, որ ինքն ու Լեոնարդոն ընդամենը լավ ընկերներն են:
«Այս ինդուստրիայում հնարավոր չէ ընկեր ունենալ, միանգամից սիրային կապի մասին են խոսում …Ես կատակում եմ»,- գրել է Ռոքսին, բայց հետո ջնջել այդ թվիթը: