«Մանչեսթեր Սիթիի» կիսպաշտպան Ֆրենք Լեմպարդը կմնա ակումբում ավելի երկար ժամկետով։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
36-ամյա վետերանը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են MLS-ում հանդես եկող «Նյու Յորք Սիթի» թիմին, համաձայնել է երկարաձգել վարձավճարի պայմանագիրն անգլիական ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսիից» հետո սկսել է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում», սակայն պայմանն այնպիսին էր, որ Լեմպարդը Նյու Յորք պետք է տեղափոխվել արդեն այս տարվա հունվարին։