տուն Քաղաքական Միջազգային Լեհաստանում քննություն է տարվում իշխող կուսակցության ղեկավարին սպանելու կոչի գործով

Լեհաստանում քննություն է տարվում իշխող կուսակցության ղեկավարին սպանելու կոչի գործով

95
0

polshaՎարշավայի շրջանային դատախազությունը քննչական գործողություններ է սկսել իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկուն սպանելու կոչի գործով: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով РИА Новости-ն:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով` քննություն անցկացնելու առիթ է հանդիսացել «Թվիթեր»-ի օգտատերերից մեկի գրառումը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Ես կարող էի սա չգրել, սակայն կգրեմ: Կաչինսկուն պետք է սպանել»:

Հաղորդվում է, որ քննությունը սկսվել է հրապարակումից անմիջապես մեկ օր հետո:

Դատախազությունից տեղեկացրել են, որ օգոստոսի 12-ին սկսվել է նախաքննություն իշխող կուսակցության ղեկավարին սպանելու հրապարակային կոչ անելու գործով: