տուն Քաղաքական Միջազգային Լեհաստանի մայրաքաղաքում վթարի վտանգի տակ է հայտնվել կառավարական ինքնաթիռը։

Լեհաստանի մայրաքաղաքում վթարի վտանգի տակ է հայտնվել կառավարական ինքնաթիռը։

79
0

aviatomser_erevan_2013Լեհաստանի մայրաքաղաքում  վթարի վտանգի տակ է հայտնվել  կառավարական ինքնաթիռը։ Օդանավը, մեծ արագություն հավաքելով, չի կարողացել պոկվել գետնից։ Օդանավում եղել են Լեհաստանի սեյմի խոսնակը, ստորին պալատի փոխխոսնակները, խորհրդականներ եւ փորձագետներ։ Միջադեպից տուժածներ չկան։

«Արագություն հավաքած օդանավը չի կարողացել թռիչքուղուց օդ բարձրանալ, սակայն օդաչուն կարողացել է պահել մեքենայի կառավարումը։ Նրան հաջողվեց արգելակել օդանավը»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակ Եժի Վենդերլիխը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։